«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2010-04-09 | #64, 2010-04-10 | #65, 2010-04-13


ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Այս մասին «Ամերիաբանկի» սեփականատեր կիպրական «Թի Դի Էս հոլդինգ լիմիտեդ» ընկերության կողմից «Կասկադ» բանկի բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ ապրիլի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռուսաստանյան «Տրոյկա դիալոգի» եւ հայկական «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: Նրա համոզմամբ, Հայաստանի բանկային համակարգը նույնպես պետք է անցնի այն ճանապարհը, որ անցել են շատ երկրների բանկային համակարգեր: Ըստ Ռուբեն Վարդանյանի, հարկ է գիտակցել, որ մրցակցությունը բանկերի միջեւ ընթանում է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: «Հայաստանում գտնվող բոլոր բանկերի համար կարեւոր է մրցունակ լինել բոլորՙ կապիտալի, տեղեկատվական տեխնոլոգիաների, մենեջմենտի, հաճախորդների սպասարկման առումներով», ասաց նա:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ «Կասկադ բանկի» հետ միավորվելուց հետո բանկի ռազմավարությունը կմնա անփոփոխ, ձգտելով մրցունակ լինել ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Այս առթիվ «Ամերիագրուպի» գործադիր տնօրեն Անդրեյ Մկրտչյանը նշեց, որ հնգամյա ռազմավարական ծրագրում ընդգրկված է ռուսական, իրանական եւ վրացական շուկաներում բանկի հնարավոր մասնակցության հարցը:

Խոսելով բանկերի միավորման մասին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ողջունելի համարեց այդ երեւույթը եւ ասաց, որ ԿԲ-ն պատրաստ է աջակցել բանկերի միավորմանն ու խոշորացմանըՙ մինչեւ 3 տարի ժամկետով վարկային գիծ տրամադրելով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4