«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2010-04-10 | #65, 2010-04-13 | #66, 2010-04-14


«ԵՍ ԻՄ ԿԱՐԾԻՔՆ ԱԶԱՏ ԱՍԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵ՞Մ»

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի մարտի 4-ի համարում տպագրված «Բացահայտված սադրիչները» հոդվածում գրված է, թե իբր Քանաքեռ-Զեյթուն համայնքում բնակվող Սուսան տատը պաշտոնյաներից փող է խնդրում եւ անեծքներ տարածում Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին, իսկ դեռեւս 2003 թվականին Սուսան տատը եղել է Ռոբերտ Քոչարյանի դեմ կազմակերպվող հանրահավաքների ակտիվ մասնակիցը:

Օրերս 74-ամյա Սուսաննա Սարգսյանը ` նույն Սուսան տատը, իրեն վարկաբեկող հոդվածը ձեռքին, վրդովված եկավ «Ազգի» խմբագրություն:

«Ես ոչ մեկին էլ չեմ անիծել, ուղղակի չեմ ուզում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նորից նախագահ դառնա: Ի՞նչ է, ես իմ կարծիքն ազատ ասելու իրավունք չունե՞մ, սա ի՞նչ բռնություն է», ասաց Սուսան տատը:

Չնայած Սուսան տատը չի ուզում անգամ լսել Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, սակայն պարտաճանաչ գնում է Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքներին:

«Հետաքրքրության համար եմ գնում հանրահավաքներին, ոչ թե անիծելու, բայց այնտեղ, որ գովում եմ իմ նախագահին, ասում են` մի օգուտ ունի, փող է վերցրել: Ոչ մեկից էլ փող չեմ վերցնում, իսկ Սերժ Սարգսյանին գովում եմ, որովհետեւ թոշակս ժամանակին եմ ստանում, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ 4 ամիսը մեկ էի թոշակ ստանում, հիմա փողոցները լուսավոր են, ճանապարհները` ասֆալտապատ», ասում է Սուսան տատը:

Թե Սուսան տատն ո՞ւմ է սիրում կամ չսիրում, դա չէ խնդիրը, այլ այն, որ մարդը պարզապես չի կարողանում ազատ ասել իր կարծիքը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4