«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2010-04-13 | #66, 2010-04-14 | #67, 2010-04-15


ՀՈՎԱՐԴ ԲԵՐՄԱՆԸ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն տեղեկացնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը նամակ է հղել իր կոնգրեսական գործընկերներին, որով դատապարտել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված թուրքական լոբբիի քայլերը. «Ես չեմ ընդունում այն փաստարկները, որոնք անում են մեր ընդդիմախոսները` փորձելով կասեցնել հայկական բանաձեւի մուտքն ու նաեւ վավերացումը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում», ասված է Բերմանի նամակում: Իր հերթին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի տնօրեն Արամ Խաչպարյանը նշել է, թե իրենք հուսով են, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը` նախագահ Նենսի Փելոսին եւ մեծամասնության ղեկավար Սթենի Հոյերը, կհետեւի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին եւ, հաշվի չառնելով թուրքական լոբբիի հակառակ ջանքերը, ակտիվորեն կհամագործակցի իրենց գործընկերների հետ` վերջնականապես վավերացնելու հայկական բանաձեւը Կոնգրեսում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4