«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2010-04-13 | #66, 2010-04-14 | #67, 2010-04-15


«ՏՈՅՈՏԱՆ» ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է «ԼԵՔՍՈՒՍ ՋԻ ԷՔՍ 460» ԱՎՏՈՄՈԲԻԼԻ ՎԱՃԱՌՔՆԵՐԸ

«Ազգը» մի քանի անգամ անդրադարձել է համաշխարհային ավտոարդյունաբերության հսկաներից «Տոյոտա» ընկերությունում տիրող ճգնաժամին: Ընկերության արտադրանքից դժգոհությունները սպառողների շրջաններում բազմաթիվ են, ամենեւին պատահական չէր գլխավոր տնօրենի հրապարակավ ներողությունը սպառողներից: Այժմ էլ Ճապոնիայի «Տոյոտա» ավտոմոբիլային կորպորացիան կրկին դադարեցնում Է իր ավտոմոբիլների վաճառքները: Այս անգամ խոսքը վերաբերում Է «Լեքսուս Ջի Էքս 460» ջիպ ավտոմոբիլի վաճառքների ժամանակավոր դադարեցմանը այն պոտենցիալ արատների պատճառով, որոնք կարող են վթարի հանգեցնել ճանապարհին շրջադարձ կատարելիս:

Սույն որոշումն արտադրողն ընդունել Է ամերիկյան Consumer Reports ազդեցիկ հանդեսում (ԱՄՆ-ի Սպառողների միության հրատարակությունում) հրապարակված հոդվածի պատճառով, որտեղ փորձագետներն ավտոսիրողներին զգուշացնում են այս մոդելի գնման հետեւանքով առաջացող վտանգների մասին:

Ինչպես սպասվում Էր, «Տոյոտան» վաճառքները դադարեցրել Է այնքան ժամանակ, քանի դեռ չի անցկացնի այն համակարգերի եւ մեխանիզմների սեփական հետազոտություն, որոնք կարող են պոտենցիալ արատ ունենալ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4