Օրերս Վարդանանց ասպետների եղբայրակցության նախաձեռնությամբ Նյու Ջերսիի Ֆեյր Լոն քաղաքի Սրբոց Ղեւոնդյան հայկական եկեղեցու սրահում դասախոսեց ցեղասպանագետ, պրոֆեսոր Վահագն Տատրյանը: ԱՄՆ-ից Հակոբ Վարդիվառյանը տեղեկացնում է, որ դասախոսությանը ներկա գտնվողների մեջ եղել են նա- մեծ թվով նյուջերսիաբնակ ռամկավար-ազատականներ: Մեկ ժամ տեւած դասախոսությունը հիմնված է եղել գիտական տվյալների վրա: Դասախոսության ժամանակ Վահագն Տատրյանը նշել է. «Եթե անպատիժ են մնում ցեղասպանները, ապա պատմության մեջ կրկնվում են ոճրագործությունները»:
Ի. Պ.