Վերջերս Նյու Յորքի հայաշատ համայնքում հրաշալի ելույթով հանդես եկավ առաջնորդարանի «Շուշի» պարախումբը` տեղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հայկական դպրոցի նախաձեռնությամբ: Նյու Յորքից Հակոբ Վարդիվառյանը տեղեկացնում է, որ պարախումբն իր կատարումներով հիացրել է շուրջ ութ հարյուր ներկաներին: Պարախմբի պատասխանատուն ու պարուսույցը Սեդա Գանթարճյանն է: «Շուշին» պատրաստվում է ելույթներով հանդես գալ նաեւ Ամմանում, Դամասկոսում, Հալեպում ու Բեյրութում:
Ի. Պ.