Ապրիլի 23-ին Ռուսաստանի հայերի միությունը կկազմակերպի քաղաքային իշխանությունների արտոնած բողոքի ցույց Մոսկվայում` Թուրքիայի դեսպանատան առջեւ: Ցուցարարները կպահանջեն Թուրքիայից` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Իսկ ապրիլի 24-ին Մոսկվայի մետրոյի` «1905-ի փողոց» կայարանի մոտ նույնպես կանցկացվի բողոքի ցույց, որին կմասնակցեն Ռուսաստանի հայերի միության ղեկավար մարմնի ներկայացուցիչներ, երիտասարդ ակտիվիստներ, այս ցույցը նույնպես արտոնված է Մոսկվայի քաղաքապետարանի կողմից, որտեղ կրկին կբարձրաձայնվի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման անհրաժեշտության մասին:
Հ. Ա.