Ապրիլի 23-ին ժամը 19.00-ին Գ. Սունդուկյանի անվան ագգային ակադեմիական թատրոնում բեմադրվելու է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործությունը, որը նվիրվում է Մեծ եղեռնի 95-ամյակին: Ներկայացման հովանավորներն են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) եւ ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Ներկայացման տոմսերը հնարավոր է անվճար ձեռք բերել ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունից` զանգահարելով 512250, 512251:
Ի. Պ.