Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայության տեղեկացմամբ` Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքով քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Խալաֆյանի հետ գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվածները, ոստիկանության օպերլիազորները, քրեական հետախուզության բաժանմունքի պետը: Պաշտոնական լիազորությունները գերազանցելու եւ Վ. Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով երեկ ձերբակալվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մ. Հայրապետյանը:
Մ. Խ.