Ամեն տարի տպագրվող հարյուրավոր գրքերի մեջ երբեմն դժվար է գտնել ընթերցվող արձակ կամ սրտամոտ պոեզիա` իսկական գրականության դրոշմն ունեցող այն գործերը, որոնք մարդուն կկտրեն գորշ առօրյայից եւ արվեստի ուժով կպահեն նրան տողի ու գրքի տիրույթներում: Հիմա գիրք է տպում ավելի շատ նա, ով փող ունի, այնպես որ զրամանալի չէ բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի առաջին եւ երկրորդ գրքերի միջեւ ընկած տասնամյակը` «Տաք երկիրը» տպագրվել է 2000 թվականին, իսկ «Հայելին» 2010-ին` վերջերս: Իսկ սրտամոտ եւ օրերի տենդն իրենց մեջ կրող բանաստեղծությունները էներգիա են կուտակել այդ տաս տարում եւ ցայտում են «Հայելիի» էջերից.
Բանաստեղծության տող`
Վերքի նման մերկ,
Ես նայում եմ հայելուն` քեզ,
Չկարողանալով փախչել
Եւ չկարողանալով չնայել...
Մնացյալը` նոր լույս աշխարհ եկած «Հայելի» բանաստեղծական ժողովածուում:
Մ. Խ.