Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Կամերային եւ «Հովեր» կամերային երգչախմբերի կատարմամբ Մոցարտի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը երեկ գիշեր հնչեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Լռության մեջ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ունկնդրելով հանճարեղ երաժշտությունը հրաշալի կատարմամբ, թերեւս յուրաքանչյուրը խորհում էր կյանքի, մահվան, արդարության եւ մարդկային արժեքների մասին: Երաժշտությամբ իրենց աղթոքն առ Աստված ուղղեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը , առաջին տիկին Ռիտա Սարգսյանը , մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը , հասարակական-քաղաքական գործիչներ, հոգեւորականներ ու հարյուրավոր հանդիսատեսներ:
Համերգի կազմակերպիչներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը, Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունն ու Թեքեյան մշակութային միությունը:
Հ. Հ.