Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) կուլտուրայի ֆակուլտետում երեկ կազմակերպվել էր հիշատակի ցերեկույթ` նվիրված Մեծ եղեռնի 95-րդ տարելիցին: Միջոցառման կազմակերպիչը նույն համալսարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Արկադի Շեկունցն էր: Ելույթներով հանդես եկան ՀՊՄՀ-ի «Ավե Մարիա» կամերային երգչախումբն ու ջութակահարների անսամբլը: Միջոցառման բոլոր մասնակիցները ՀՊՄՀ-ի ուսանողներն ու դասախոսներն էին:
Ի. Պ.