«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2010-04-22 | #73, 2010-04-23 | #74, 2010-04-24


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ ուղերձից հետո ԱՄՆ-ը, Ֆրանսիան հանդես եկան համապատասխան հայտարարություններով: Ուղերձի` ռուսական արձագանքը նույնպես սպասել չտվեց. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել է. «Արձանագրում ենք, որ Հայաստանին ու Թուրքիային այս փուլում չհաջողվեց ինչ-որ արդյունքի հասնել, որը թույլ կտար վերականգնել հարաբերությունները` երկու հարեւան երկրների միջեւ եւ այդ կերպ, առողջացնել քաղաքական մթնոլորտը Հարավային Կովկասում, նախադրյալներ ստեղծել այդ տարածաշրջանում կայունության ամրապնդման համար: Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանին ու Թուրքիային կհաջողվի հաղթահարել ներկայիս բարդ իրավիճակն ու պայմաններ ստեղծել հարաբերությունների լայնամասշտաբ կարգավորման համար, որում շահագրգռված են տարածաշրջանի բոլոր երկրները»: Նեստերենկոն նաեւ ավելացրել է, որ ՀՀ նախագահն ընդամենը ամփոփել է Թուրքիայի հետ բանակցությունների անմխիթար վիճակը. «Հայաստանի նախագահը շեշտել է, որ Երեւանը հետ չի կանչում իր ստորագրությունը, այլ միայն կասեցնում է արձանագրությունների վավերացումը: Այսպիսովՙ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հեռանկարը պահպանվում է», եզրափակել է ռուս դիվանագետը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4