«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2010-04-23 | #74, 2010-04-24 | #75, 2010-04-27


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՆ-Ն ԴԺԳՈՀ ԵՆ, ԷՐԴՈՂԱՆԸ` ԳՈՀ

«Հիշատակի այս հանդիսավոր օրը մենք կանգ առանք` հիշելու 95 տարի առաջ կատարված 20-րդ դարի ծանրագույն եղեռնագործություններից մեկը: Պատմության այս մութ շրջանում` Օսմանյան կայսրության մայրամուտի օրերին, 1,5 մլն հայեր կոտորվեցին կամ իրենց մահը գտան տեղահանության ճանապարհին», ապրիլի 24-ին ասաց նախագահ Օբաման` «ցեղասպանություն» բառի փոխարեն նշելով հայերեն` «մեծ եղեռն» եզրույթը: Պաշտոնական Անկարան բավական հակասական է արձագանքել Օբամայի ուղերձին:

Այսպես, Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է. «Ցավոք սրտի, նախագահ Օբամայի ուղերձն արտացոլում էր միակողմանի սխալ քաղաքական մոտեցումներ: Պատմական ճշմարտության ամենամեծ թշնամին սուբյեկտիվ հիշողություններն են: Որեւէ ժողովուրդ իր պատմական հիշողությունը չպետք է պարտադրի մյուսներին»:

Իսկ վարչապետ Էրդողանը դրական է գնահատել Օբամայի ուղերձը. «Այս անգամ Վաշինգտոնում հաշվի նստեցին Թուրքիայի մտահոգությունների հետ», նշել է Էրդողանը: Արդեն Էրդողանի հայտարարությունը բավական լուրջ դժգոհություններ է առաջացրել Թուրքիայում: Երկրի ընդդիմադիր կուսակցություններից մեկի հայտարարության մեջ նշված է. «Հայերենում «մեծ եղեռնը» նույնն է, ինչ ցեղասպանությունը: Մենք չենք հասկանում, թե ի՞նչն է Օբամայի ուղերձում այդքան գոհացրել Էրդողանին»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4