Երեկ խորհրդարանը 99 «կողմ» եւ 2 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավոր Կարեն Վարդանյանի այն օրենսդրական նախաձեռնությունը, որով «Հեղինակային իրավունքի մասին» օրենքի փոփոխություններով առաջարկվում է դրոշմավորել տեսաձայնային մագնիսական կրիչներով արվեստի եւ մշակույթի ստեղծագործությունները: Խմբակցություններն անցած քառօրյայում կողմ արտահայտվելով փաթեթին` 15 օրով հետաձգել էին օրենքի քվեարկությունը, դրա կիրառման մեխանիզմները պատգամավորների ու կառավարության առաջարկներով առավել որոշակիացնելու համար: Առաջարկների մի մասն ընդունելի է եղել հեղինակի համար, այնպես որ օրենքն առաջին ընթերցում անցավ, իսկ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ պարզ կլինի կիրառման մեխանիզմների հստակեցման աստիճանը:
Մ. Խ.