Երեկ «Նովոստի» մամուլի ակումբում «Սովորական ցեղասպանություն» շարքի երկրորդ` «Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի շնորհանդեսն էր: «Այս ֆիլմը մեր իրականության համար առանձնակի նշանակություն ունի, որովհետեւ այս ֆիլմում ներգրավել ենք փաստագրական նյութեր Սումգայիթի մասին, որոնք մինչ օրս չեն հրապարակվել, նյութեր, որոնք եւս մեկ անգամ եւ ավելի խոր փաստում եւ ապացուցում են Ադրբեջանի ղեկավարության դերը եւ պետական մոտեցումը 20-րդ դարավերջին իրականացված առաջին խոշոր էթնիկական զտման, Ցեղասպանության` Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի գործում», ասաց Հայաստանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը :
Ֆիլմաշարը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ: Նախագծի հեղինակ, լրագրող Մարինա Գրիգորյանի խոսքով, ֆիլմում առաջին անգամ պատմվում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել Սումգայիթում 22 տարի առաջ փետրվարի 27-29:
Հ. Ա.