Երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատախանելով պատգամավոր Արա Նռանյանի հարցին` կապված «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշել է. «Մեր որոշումը, որ գործարանը պետք է աշխատի, ընդունվել է միաձայն: 10-15 օրվա ընթացքում «Նաիրիտը» կվերագործարկվի եւ մինչեւ տարեվերջ կանցնի նոր տեխնոլոգիաներով կաուչուկի արտադրության: Ինչ վերաբերում է աշխատողների թվաքանակին, ապա կա պայմանավորվածություն, որ ոչ մի աշխատող եւ աշխատատեղ չպետք է կրճատվի»: Ինչ վերաբերում է գործարանի կուտակած պարտքերին` Մովսիսյանը նշել է, որ չնայած պետությունը չի պատրաստվում դրանք իր վրա վերցնել, սակայն. «Մենք ամեն ինչ կանենք օժանդակելու գործարանին` մարելու պարտքերը», ասել է նախարարը:
Ն. Մ.