«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2010-04-27 | #76, 2010-04-28 | #77, 2010-04-29


ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ՈՒ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԵՐԸ

Երեկ «Տեսակետ» ակումբում` ասուլիսի ժամանակ դերասան Ազատ Գասպարյանը եւ գրող, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը խոսեցին հայ-թուրքական հարաբերությունների մասին:

«Հայ եւ թուրք դիվանագիտական դպրոցները պետք է ճիշտ աշխատեն եւ չընկնեն օտար դպրոցների ճնշման տակ», ասաց դերասան Ազատ Գասպարյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը` Ռազմիկ Դավոյանը, դեռ 2007-ին բաց նամակ է ուղարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որին Էրդողանը չի պատասխանել: Բանաստեղծը հետեւյալ հարցադրումն է արել. «Դու ո՞ւմ իղձերի իրագործողն ես` թուրք ժողովրդի՞, որ ցանկանում է ազատվել եղեռնագործի դրոշմից, թե՞ մի խումբ ազգայնականների»:

«Չէի կարծում, որ գերտերությունները կկանգնեն հայ ժողովրդի թիկունքին, սակայն կանգնեցին: Աշխարհի առողջ մասը մեր կողքին է, որը մեր համար մեծագույն արժեք է: Թուրքերը եթե խելոք լինեն, կշարունակեն բանակցություններն առանց արձանագրությունների մասին զրույցների», նշեց Ռազմիկ Դավոյանը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4