2010-ի մայիսի 31-ից Երեւանում ԱՄՆ դեսպանատունը ոչ ներգաղթային վիզաների համար դիմող անձանցից պահանջելու է ներկայացնել վիզայի դիմումի նոր ձեւ` դիմումի ինտերնետ տարբերակ, ձեւ DS-160, որը փոխարինում է ներկայումս օգտագործվող, վիզայի դիմումի երեք ձեւաթղթերն ընդգրկող էլեկտրոնային տարբերակներին: Այն դիմորդները, ովքեր լրացրած կլինեն ներկայումս գործող դիմումի ձեւերը մինչեւ մայիսի 15-ը, դրանք կարող են օգտագործել մինչեւ մայիսի 31-ը: 2010-ի մայիսի 31-ից բոլոր այն դիմորդները, ովքեր չեն լրացրել DS-160 դիմումի ձեւը, պարտավոր են այն լրացնել եւ ներկայանալ հարցազրույցի ավելի ուշ:
Ելնելով այն հանգամանքից, որ ամբողջ աշխարհում աճում է ԱՄՆ մուտքի վիզաների պահանջարկը, հյուպատոսական գործերի գրասենյակը շարունակում է օգտագործել նոր տեխնոլոգիաներ, արտոնագրերի դիմումների գործընթացի արդյունավետությունն ու ճշգրտությունը բարելավելու համար: Ոչ ներգաղթային արտոնագրերի DS-160 ձեւն իր առավելություններով կոչված է բարձրացնելու արտոնագրերի համար մեզ դիմող անձանց մատուցվող ծառայությունների որակը:
2010-ի մայիսի 31-ից ոչ ներգաղթային արտոնագրերի համար դիմող անձինք պետք է օգտագործեն արտոնագրի դիմումի նոր ձեւը: Արտոնագրերի դիմում ներկայացնողները կշարունակեն լրացնել դիմումներն առցանց (on-line) տարբերակով, ինչպես նախկինում էր: Այժմ դեսպանատունը ապահովում է հարցերի թարթող թարգմանություններ` լայնորեն օգտագործվող մի շարք լեզուներով, սակայն դիմումը պետք է լրացնել անգլերեն: Նոր տարբերակով դիմում ներկայացնողը պետք է արտոնագրի համար նախատեսված լուսանկարը ներբեռնի եւ դիմումը ուղարկի ինտերնետի միջոցով: DS-160 ձեւը լրացնելուց հետո արտոնագրի դիմում ներկայացնող անձը պետք է տպի դիմումի լրացումը հաստատող էջը եւ հարցազրույցի օրը ներկայացնի դեսպանատուն:
Հ. Ա.