«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2010-05-01 | #80, 2010-05-04 | #81, 2010-05-05


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՍԱՆ ԴԻԵԳՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Կալիֆոռնիայի Սան Դիեգո համալսարանում (UGSD) տեղի է ունեցել «Ռասիզմից դեպի ցեղասպանություն. կյանք առանց ատելության» խորագրով գիտաժողովը, որտեղ քննարկվել են ցեղասպանությունների կանխարգելման կարեւորության եւ դրանց ժխտման վտանգի վերաբերյալ հարցերը:

Քննարկման ընթացքում ուսումնասիրվել են 20-րդ դարում ռասիզմի օրինակները, որոնք հանգեցրել են զանգվածային սպանությունների եւ ցեղասպանությունների:

Սեմինար-քննարկման նպատակն էր բարձրացնել ուսանողների իրազեկվածության մակարդակը ռասիզմի եւ ցեղասպանության վերաբերյալ հարցերում:

Գիտաժողովի ընթացքում մասնագետներն առանձին թեմայով անդրադարձել են Հայոց ցեղասպանության խնդրին:

Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) արեւմտաամերիկյան մարմնի ղեկավար Եղիշե Պետրոսյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին` Օսմանյան կայսրության օրենքների խտրականության եւ օրենսդրական լույսի ներքո` հավելելով, որ անհանդուրժողականությունից ծնունդ առավ սարսափելի վայրագություն:

«Հայոց ցեղասպանությունն առաջնահերթ նշանակություն ունի ցեղասպանության, անհանդուրժողականության եւ ատելության հարցի քննարկման համար: Դա ողբերգական պատմություն է, որովհետեւ ժամանակակից Թուրքիան, որն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության համար պատասխանատու պետություն-ժառանգորդն է, ժխտում է այդ փաստը», գիտաժողովում ասել է Սան Դիեգո համալսարանի ծրագրերի համակարգող Մարինա Թրիները :

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4