«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2010-05-01 | #80, 2010-05-04 | #81, 2010-05-05


ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՆԵՐՍԵՍ ՆԱԶԱՐՅԱՆԻ

2009 թ. հոկտեմբերի 22-ին, 29-ին եւ նոյեմբերի 12-ին Երեւանում անցկացված «Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, մադրիդյան սկզբունքների եւ ՀՀ-ում տիրող բռնապետական ռեժիմի» բողոքի խաղաղ ցույցի ընթացքին խոչընդոտել են ոստիկաններն ու ակցիայի մասնակիցների հանդեպ ոտնձգություն իրականացրել:

Ակցիային մասնակցող, Աժ «ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազգի» զրույցում պատմեց, որ ոստիկանները պատռել են պաստառներն ու հրել ակցիայի մասնակիցներին, ինչը քրեական օրենսգրքով համարվում է հանցագործություն: Ոստիկանների կատարածի կապակցությամբ Փոստանջյանը ոստիկանական բաժանմունքում հաղորդումներ է տվել, սակայն դրանք պատշաճ ընթացք չեն ստացել, եւ օրինազանց ոստիկանների գործողությունների վերաբերյալ քրեական գործեր չեն հարուցվել:

Այդ կապակցությամբ Փոստանջյանը դատարան հայց էր ներկայացրել` մեղադրելով Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանին անգործության մեջ: Դատավարության հերթական նիստը մեկնարկեց երեկ ՀՀ վարչական դատարանում` 20 րոպե ուշացումով: Սակայն նիստը չսկսված ավարտվեց: Պատճառըՙ նախագահող դատավորիՙ Սեւակ Համբարձումյանի` հուղարկավորության արարողությանը ներկա գտնվելու «անհրաժեշտությունն» էր. դատը հետաձգվեց մինչեւ մայիսի 18-ի ժամը 11-ը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4