Աթենքի «Աթինակայիկոն» սրահում մայիսի 2-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղի շնորհանդեսը, որին ներկա էին հունահայ համայնքի կազմակերպությունների եւ միությունների ղեկավարներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանի դեսպանատան աշխատակազմը: Շնորհանդեսն առիթ դարձավ ելույթների եւ ցուցադրված տեսաֆիլմերի միջոցով ներկայացնելու հիմնադրամի իրականացրած աշխատանքները` նաեւ ուղենշելով Հունաստանի մասնաճյուղի մոտակա անելիքները, հատկապես այս տարվա նոյեմբերին անցկացվելիք հեռուստամարաթոնի առումով:
Մ. Խ.