Մայիսի 6-10 Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի կունենա ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովը, որին կմասնակցեն Հայ դատի հանձնախմբերի անդամներ, գրասենյակների պատասխանատուներ Անգլիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ավստրալիայից, Բելգիայից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Եգիպտոսից, բազմաթիվ այլ երկրներից: Մայիսի 7-ին, ժամը 12-ին «Էրեբունի» բիզնես-կենտրոնի դահլիճում տեղի կունենա խորհրդաժողովի բացման հանդիսավոր նիստը: Այս խորհրդաժողովի նպատակն է ներկա հանգրվանում, երբ ՀՀ-ն եւ Արցախը դիմագրավում են տարբեր մարտահրավերների, անդրադառնալ ՀՅԴ Հայ դատի ռազմավարությանը եւ նրա հանձնախմբերի ու գրասենյակների անելիքներին:
Մ. Խ.