«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2010-05-04 | #81, 2010-05-05 | #82, 2010-05-06


ՁԵՌՆԱՐԿ` ԵԲՐԱՅԵՐԵՆ ՍՈՎՈՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Լույս է տեսել «Ազգ» օրաթերթի թղթակից Ռուզան Պողոսյանի «Խոսենք եբրայերեն» զրուցարան-ձեռնարկը: Այն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն սովորել եբրայերեն: Ձեռնարկից օգտվելու համար եբրայերենի նախնական իմացությունը բնավ անհրաժեշտ չէ, քանի որ լեզուն ուսուցանվում է հայերեն: «Ուսուցանվող բառը նախ գրվում է հայերեն, ապա հայատառ եբրայերեն, որից հետո` եբրայերեն: Գիրքը տալիս է այն հիմնական բառապաշարը, որ անհրաժեշտ է լեզվի իմացության սկզբնական մակարդակի համար», ասաց Ռուզան Պողոսյանը:

Գրքի միջոցով ուսուցումը սկսվում է անձնական եւ հարցական դերանուններից ու դրանցով կազմված նախադասություններից: Հեղինակի հավաստմամբ, այս կերպ դյուրանում է լեզվի հետ առաջին շփումը:

Գիրքը հեղինակը կազմել էր դեռ 9 տարի առաջՙ Երուսաղեմում ուսանելու տարիներին, սակայն տպագրությունը հետաձգվել էր հովանավորներ չլինելու պատճառով: Ձեռնարկը հեղինակային տպագրություն է: «Այսօր Հայաստանում եբրայերենը մեծ տարածում չունի, սակայն լեզուն մեզ համար իսկապես կարեւոր նշանակություն ունի, հատկապես, երբ հաշվի ենք առնում հայկական մեծ համայնքի գոյությունը Իսրայելում», ասաց Ռուզան Պողոսյանը :

  «Ազգ» օրաթերթին թղթակցելուն զուգահեռ Ռուզան Պողոսյանը նաեւ Մատենադարանի գիտաշխատող է եւ եբրայերեն է ուսուցանում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում:

Գիրքը ձեռք բերել ցանկացողները կարող են դիմել «Ազգ» օրաթերթի խմբագրություն:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4