«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2010-05-04 | #81, 2010-05-05 | #82, 2010-05-06


ԹՈՒՐՔԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԵՋ ՄԵԾ ԱՎԱՆԴ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ ԼԵԶՎԱԲԱՆՆԵՐԸ

Թուրքիայի լեզվագիտական ընկերությունը հայերեն-թուրքերեն/թուրքերեն-հայերեն բառարան է հրատարակել, որը մեծ ուշադրության է արժանացել Թուրքիայում:

Ըստ «Արմենպրեսի»` թուրքական «Հուրիեթ» թերթի հետ զրույցում ընկերության տնօրենը` պրոֆեսոր Շյուքրու Հալուք Աքալընը նշել է, որ հայ լեզվաբանները մեծ ավանդ են ունեցել թուրքերեն լեզվի կայացման մեջ: Թուրքերենի առաջին արմատական բառարաններից մեկի հեղինակը Պետրոս Քերեսթեջյանն է, իսկ հայ լեզվաբան Պետրոս Զեքի Կարապետյանը թուրքերենի բազմաթիվ բառարաններ է հեղինակել:

«Օսմանյան Թուրքիայում հայերը կրթական եւ ուսումնական ակտիվ կյանք են վարել: Նրանք եղել են արվեստի, մշակույթի եւ տպագրության եռուզեռի մեջ: Թուրքերեն լեզվի համար ջանք թափած հայերը մեծ ծառայություն են մատուցել Թուրքիային», ասել է թուրք պրոֆեսորը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4