Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ Մոսկվայում բնակվող 120 հայ վետերաններ պարգեւատրվել են 2000-ական ռուբլիով: Չնայած ծերունական տարիքին, նրանցից շատերն անձամբ էին եկել քաղաքապետարան` քաղաքապետ Յուրի Լուժկովից ստանալու իրենց պարգեւները, իսկ այն վետերանները, որոնք անկողնային հիվանդ են, իրենց պարգեւները կստանան տներում:
Հայաստանի վետերանների խորհրդում այժմ հաշվառված են 3900 հոգի, Մոսկվայի քաղաքապետարանը նվերներ ու շքանշաններ կուղարկի նաեւ Հայաստանում ապրող վետերաններին:
Հ. Ա.