«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2010-05-05 | #82, 2010-05-06 | #83, 2010-05-07


ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՀԱՐՑԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ԿՏՐՎԻ

31 մլն 650 հազար դրամ է երեկ կառավարությունը հատկացրել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանի ծածկի, ջրահեռացման համակարգի եւ ցանկապատի վերականգնման համար: Բացի դրանից, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց արտակարգ իրավիճակների, բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարություններին պատրաստել համատեղ որոշում, որով վերջնական լուծում կտրվի թունաքիմիկատների ոչնչացման գործընթացին: Այդ նպատակով արտակարգ իրավիճակների նախարարությունը բանակցություններ է սկսել միջազգային կազմակերպությունների եւ դոնոր երկրների հետ` ֆինանսավորելու թունաքիմիկատների ոչնչացումը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4