«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2010-05-08 | #85, 2010-05-11 | #86, 2010-05-12


70 ՀԱՅԵՐ ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ

Լիբանանում այս օրերին ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես տեղեկացնում է Բեյրութի հայկական թերթերից «Ազդակ»-ը, արդեն ավարտվել են ընտրությունները Լեռնալիբանանի, Բեյրութի եւ Բեքաայի շրջաններում, 70 հայեր ընտրվել են քաղաքապետի, փոխքաղաքապետի, քաղաքապետական խորհրդի եւ թաղապետների պաշտոններում: Նման արդյունքի հնարավոր է եղել հասնել ընտրություններում հայկական քաղաքական ուժերի համախմբման շնորհիվ: Բեյրութում, օրինակ, հայկական երեք ավանդական կուսակցությունները միասնաբար քվեարկել են բոլոր հայ թեկնածուների օգտին: ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը, ինչպես նաեւ ՍԴՀԿ-ն ունեցան մեկական թաղապետ Բեյրութում, ՍԴՀԿ-ն, բացի սրանից, ներկայացված է նաեւ Բեյրութի քաղաքապետական խորհրդում:

Ազգությամբ հայ են Բուրջ Համուդի, Այնճարի նոր քաղաքապետները, Անթիլիասի հարակից ավաններից մեկի փոխքաղաքապետը նույնպես հայ է:

Նման արդյունքը ամբողջ Սփյուռքում եզակի երեւույթ է, բայց միեւնույն ժամանակ տարօրինակ ոչինչ չկա, քանի որ Լիբանանի հայ համայնքը, ի տարբերություն այլ երկրների համայնքների, իր անմիջական մասնակցությունն է ունեցել Լիբանանի պետության ստեղծման ու կազմավորման գործում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4