Ինչպես տեղեկացնում է «Հայռուսգազարդ» ընկերության մամլո ծառայությունը, մայիսի 11-ի ժամը 04:00-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Հյուսիսային Կովկասի բարձրլեռնային Գուդաուրի-Կոբի շրջանում սողանքների հետեւանքով վնասված մայրուղային գազատարի պատճառով:
Գազամուղը վթարվել էր մոտ երկու շաբաթ առաջՙ ապրիլի 29-ին, բարձրլեռնային Կազբեկի շրջանում: Վրացական կողմը հայտարարել էր, թե վթարը կվերացվի մինչեւ մայիսի 1-ը, սակայն վատ եղանակային պայմանի պատճառովՙ աշխատանքներն ավելի երկար են տեւել:
Այս ընթացքում Հայաստանի սպառողներին գազ է մատակարարվել Աբովյանի պահեստարաններից:
Հ. Ա.