«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2010-05-12 | #87, 2010-05-13 | #88, 2010-05-14


ՀԱՅԵՐԸ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԵՎԷ ՓԱՍՏ

«Ես չէի գերագնահատի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւվի այցը: Նրա` Թուրքիա այցի հիմնական նպատակն է վերականգնել ռուս-թուրքական առեւտրական հարաբերությունների 2008 թվականի մակարդակը», երեկ «Փաստարկ» ակումբում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Ըստ բանախոսի` հայկական կողմը միշտ հիվանդագին է ընդունում ռուս-թուրքական հարաբերությունների որեւէ փաստ, սակայն Ռուսաստանն այն երկիրն է, որն այսօր պաշտպանում է Հայաստանի շահերը բազմաթիվ միջազգային ատյաններում, նաեւ ռուս- թուրքական հարաբերություններում:

«Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն առաջին օրը չէ, որ ընթանում են: Ես դեմ եմ, որ այդ հարաբերությունները չափազանցվում են որպես Հայաստանին ուղղված սպառնալիք: Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կան բազմաթիվ հակասություններ, օրինակ` Ռուսաստանը բնավ չի երազում, որ Թուրքիան դառնա առաջատար աշխարհաքաղաքական դերակատար Հարավային Կովկասի տարածաշրջանում», հավելեց Գ. Հարությունյանը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4