«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2010-05-13 | #88, 2010-05-14 | #89, 2010-05-15


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է

Երեկ Հայաստան կատարած այցի շրջանակում ԱՄՆ` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ինչպես մանրամասնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը, այցի ընթացքում Թ. Քեյդենաուն քննարկել է ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, տնտեսական իրավիճակին, ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին վերաբերող հարցեր:

«Հայաստանը կարեւոր գործընկեր է Միացյալ Նահանգների համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջուկային անվտանգությունն ու խաղաղապահ գործողությունները Կոսովոյում, Աֆղանստանում եւ Իրաքում: Մենք ակնկալում ենք շարունակել գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, կառուցվածքային բարեփոխումների իրականացման եւ ժողովրդավարական գործընթացների խորացման ասպարեզներում», նշել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը, որը, հիշեցնենք, Հայաստանի եւ կովկասյան այլ երկրների գծով անմիջական պատասխանատուն է ամերիկյան պետքարտուղարությունում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4