«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2010-05-13 | #88, 2010-05-14 | #89, 2010-05-15


ԱՌԱՅԺՄ ԱՌԱՆՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ

Աստրախանում ընթացող շախմատի Գրան պրիի մրցաշարում առայժմ Վլադիմիր Հակոբյանին չի հաջողվում ճաշակել հաղթանակի քաղցրությունը: 4-րդ տուրում նա մրցում էր ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Մրցակիցները հաշտություն կնքեցին: 4 տուրից հետո Հակոբյանը վաստակել է 1,5 միավոր եւ Մամեդյարովի, Սվիդլերի ու Ալեքսեեւի հետ բաժանում է 10-13-րդ տեղերը: Որքան էլ որ զարմանալի է, աղյուսակը մեկ միավորով եզրափակում է Վասիլի Իվանչուկը, որը մրցաշարում 2-րդ պարտությունը կրեցՙ զիջելով Էռնեստո Ինարկիեւին: Դա 4-րդ տուրում գրանցված միակ արդյունավետ պարտիան էր:

Այդ հաղթանակը հնարավորություն ընձեռեց Ինարկիեւին վաստակել 2,5 միավոր ու միանալ առաջատարներինՙ Ռուսլան Պոնոմարյովին, Պետեր Լեկոյին, Վուղար Հաշիմովին, Բորիս Գելֆանդին եւ Պավել Էլյանովին:

Տուրի մյուս հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Սվիդլերն ու Ռաջաբովը, Լեկոն ու Պոնոմարյովը, Յակովենկոն ու Ալեքսեեւը, Գելֆանդն ու Վան Յուեն, Էլյանովն ու Հաշիմովը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4