Սարաեւոյում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 169 շախմատիստներ: Վերջնական հաշվարկը կատարելիս հաղթանակի համար մասնակցին տրվում էր 3 միավոր, ոչ-ոքին գնահատվում էր մեկ միավոր:
Ավարտական տուրում անհաջողության մատնվեց Աղասի Ինանցը, որը մինչ այդ 3 անընդմեջ հաղթանակ էր տոնել: Նա պարտվեց Անտե Բրկիչին եւ 27 հնարավորից վաստակելով 16 միավոր, գրավեց 33-րդ տեղը: Ինանցը տոնեց 5 հաղթանակ, մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց 3 պարտություն:
Հայաստանի մյուս ներկայացուցիչըՙ Դավիթ Պետրոսյանը հաղթեց Անջեյ Ստոյանովիչին ու 15 միավորով գրավեց 44-րդ տեղը: Դավիթը տոնեց 4 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց 2 պարտություն:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց չինացի շախմատիստ Հաո Վանգը: Նա ավարտական տուրում հաղթեց մոլդովացի Վիկտոր Բոլոգանին եւ 22 միավորով գրավեց առաջին տեղը: 21 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց ուկրաինացի Զախար Եֆիմենկոն, որը պարտության մատնեց Բորկի Պրեդոեւիչին: Երեք շախմատիստներ վաստակեցին հավասարՙ 20-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով 3-րդ տեղը գրավեց Արտյոմ Տիմոֆեեւըՙ ոչ-ոքի խաղալով Ալեքսանդր Կովալեւիչի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ