Դրանք արտադրող HTC ընկերությունը փաստում է Հայաստանում «Վիվասել-ՄՏՍ»-ի գործընկեր լինելը
HTC ընկերության Android սմարտֆոնները կսկսվեն վաճառվել «Վիվասել-ՄՏՍ»-ի բոլոր սպասարկման կենտրոններում եւ կունենան HTC-ի 1 տարվա երաշխիքային սպասարկում: Այս առթիվ երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել «Վիվասել-ՄՏՍ»-ի գրասենյակում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու HTC ընկերության Ռուսաստանի եւ ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Անդրեյ Կորմիլցեւը :
Ռալֆ Յիրիկյանը տեղեկացրեց, որ ընկերության սպասարկման կենտրոններում վաճառվելու են «Թաթու» եւ «Հիրո» մոդելների սմարտֆոնները, որոնցից առաջինն արժենալու է 135 հազար դրամ, երկրորդը` 195 հազար դրամ: Հետագայում վաճառքում լինելու են նաեւ այլ մոդելներ: «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը խոստացավ, որ այս ամառն ու աշունը «տաք են լինելու», եւ բացի սմարտֆոնների նոր տեսականուց, ընկերությունն առաջարկելու է նոր ծառայություններ, ընդլայնելու է իր ցանցը: Նրա տեղակացմամբ, այսօր արդեն «Վիվասելի» ցանցով տվյալների փոխանակման` ինտերնետի ծառայություններից օգտվում են 800 հազար բաժանորդներ, իսկ թրաֆիկի օգտագործման ծավալները նախորդ տարվա համեմատ ավելացել են 6-7 անգամ: Վերադառնալով Android-ներին, Ռալֆ Յիրիկյանը հայտնեց, որ ընկերությունը դրանք ազատ վաճառելու է, եւ այդ հեռախոսներից կարող են օգտվել նաեւ այլ բջջային օպերատորների բաժանորդները:
HTC-ի ներկայացուցիչ Անդրեյ Կորմիլցեւը նախ անդրադարձավ ընկերության եւ նրա արտադրած սմարտֆոնների ստեղծման պատմությանը: Նա հայտնեց, որ HTC-ն ստեղծվել է 1997-ին Թայվանում մի խումբ էնտուզիազիստների կողմից, որոնք մտածում էին, որ համակարգիչը ծանր է եւ անհնար է, որ մարդ իր հետ տանի, ու հարկ է ստեղծել սարքավորում, որը նրան կփոխարինի: Այդ նպատակով էլ ստեղծվեցին սմարտֆոնները, որոնց ստեղծմանը մասնակցել են «Մայքրոսոֆտի» եւ «Գուգըլի» մասնագետները: Ինչ վերաբերում է կոնկրետ Android-ներին, ապա բացի բջջային կապից, դրանք առաջարկում են բազմաթիվ այլ ծառայություններ:
Հարցին, թե ինչպե՞ս է մենակաբանում «Օրանժի» հայտարարությունը Հայաստանում սմարտֆոնների վաճառքի մասին, Անդրեյ Կորմիլցեւը պատասխանեց, որ գլոբալ առումով «Օրանժը» նույնպես իրենց գործըներն է, բայց Հայաստանում HTC-ի ռազմավարական գործըները «Վիվասել-ՄՏՍ»-ն է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ