Ինչպես արդեն գիտեն մեր թերթի ընթերցողները, այս տարվա սեպտեմբերի 12-ին Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում նախատեսված էր անցկացնել պատարագ, որին մասնակցելու համար թուրքական կողմը հրավիրել էր նաեւ հայաստանցիների: Սակայն նույն օրը` սեպտեմբերի 12-ին, Թուրքիայում նախատեսված է անցկացնել համաժողովրդական հանրաքվե սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ: Այս պատճառով Վանի կուսակալ Մյունիր Քարալօղլուն հեռախոսազրույց է ունեցել Պոլսո հայոց պատրիարքարանի տեղապահ Արամ արք. Աթեշյանի հետ եւ առաջարկել է պատարագը մեկ շաբաթով հետաձգել: Ինչպես նշում է CNNTurk-ը, հայկական կողմը համաձայնել է, որի համար էլ թուրքական իշխանությունները շնորհակալություն են հայտնել:
Հավելենք նաեւ, որ 2007-ին վերանորոգվելուց հետո Սուրբ Խաչը գործում է իբրեւ թանգարան, եւ մինչեւ այսօր եկեղեցու գմբեթը խաչազուրկ է:
Հ. Ա.