Մինսկում ավարտված սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 10 սամբիստներից 6-ն արժանացան մեդալների: Բոլորից հաջող ելույթ ունեցավ Աշոտ Դանիելյանը (74 կգ): Նա հաղթեց բոլոր մրցակիցներին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Մինչեւ 68 կգ քաշային կարգում Վաչիկ Վարդանյանը հասավ եզրափակիչ, որտեղ զիջելով մրցակցին, արժանացավ արծաթե մեդալի: Բրոնզե մեդալներ նվաճեցին Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Վահան Վարդանյանը (57 կգ) եւ Արտակ Ծատինյանը (90 կգ):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ