«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2010-05-14 | #89, 2010-05-15 | #90, 2010-05-18


ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի վերջին տուրերում հաջող ելույթների շնորհիվ Սամվել Տեր-Սահակյանն ընդգրկվեց առաջատարների շարքը: 6-րդ եւ 7-րդ տուրերում Սամվելը հաղթեց Ալեքսանդր Շիմանովին եւ Գրիգորի Օպարինին: Այդ հաղթանակների շնորհիվ հայ շախմատիստը վաստակեց 4,5 միավոր եւ Շալմալի Սետուրամանի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:

Միանձնյա առաջատարը Յարոսլավ Ժերեբուխն է, որն ունի 6 միավոր: Նա երկու հաղթանակ տոնեցՙ պարտության մատնելով Իվան Բուկավշինին ու Վլադիմիր Բելոուսին: 4 միավորով 4-6-րդ տեղերն են բաժանում Դանիլ Լինչեւսկին, Վիտալի Բեռնադսկին եւ Վլադիմիր Բելոուսը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4