«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2010-05-14 | #89, 2010-05-15 | #90, 2010-05-18


ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Աստրախանում ընթացող շախմատի Գրան պրիի մրցաշարում Վլադիմիր Հակոբյանին ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել խաղը: 5-րդ տուրում հաշտություն կնքելով Վուղար Հաշիմովի հետ, Հակոբյանը պարտվեց Վան Յուեին: 6 տուրից հետո նա 2 միավորով եզրափակում է աղյուսակը: Թեեւ հայ շախմատիստն ի սկզբանե կորցրել է Գրան պրիի ընդհանուր հաշվարկով 2-րդ տեղը գրավելու հնարավորությունը, սակայն դա չի նշանակում, որ նա պետք է իր հնարավորություններից ցածր հանդես գա:

Աղյուսակը 4 միավորով գլխավորում է Էռնեստո Ինարկիեւը, որը ոչ-ոքի խաղաց Դմիտրի Յակովենկոյի հետ, ապա հաղթեց Բորիս Գելֆանդին: 3,5-ական միավոր ունեն Պետեր Լեկոն, Դմիտրի Յակովենկոն, Վուղար Հաշիմովն ու Պավել Էլյանովը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4