Այդ են վկայում այս տարվա առաջին չորս ամիսների ամփոփ տվյալները:
Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանի տեղեկացմամբՙ այս տարվա առաջին չորս ամիսներին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել են 137283 ուղեւորներ, իսկ ժամանելՙ 116808-ը:
Վիճակագրական տվյալների համաձայն, յուրաքանչյուր տարի ուղեւորափոխադրումների աճ է նկատվում տարվա առաջին երեք-չորս ամիսներին: Նման պատկերն օրինաչափ է յուրաքանչյուր տարվա համար: Դա կապված է արտագնա աշխատանքի մեկնողների, ինչպես նաեւ այլ գործոնների հետ: Իսկ տարվա չորրորդ եռամսյակում արդեն ժամանող ուղեւորների աճ է նկատվում:
2007-ին առաջին եռամսյակում մեկնած ուղեւորների թիվը կազմել է 133639, իսկ տարվա վերջին եռամսյակում ժամանած ուղեւորների թիվըՙ 204179: 2008-ի առաջին եռամսյակում մեկնել ենՙ 153746 մարդ, չորրորդ եռամսյակումՙ ժամանել 219425: 2009-ի առաջին եռամսյակում մեկնել են 129651 մարդ, վերջին եռամսյակում ժամանելՙ 201925:
Հ. Ա.