«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2010-05-15 | #90, 2010-05-18 | #91, 2010-05-19


«ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՋԵՐՄ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԿԱ»

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունեց Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին : Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Բելառուսի ԳԱԱ-ի եւ Հայաստանի ԳԱԱ-ի միջեւ կնքվել է համագործակցության համաձայնագիր:

Ողջունելով հյուրին` նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ-բելառուսական գիտական կապերը լուրջ պատմություն ունեն. «Գիտական ոլորտում մեր երկու երկրների գիտությունների ակադեմիաների դեռեւս խորհրդային տարիներին հաջող համագործակցության մասին հիշում ենք բոլորս: ԽՍՀՄ փլուզումից հետո, ցավոք, այդ կապերը խզվեցին, սակայն հուսով եմ, որ այժմ մենք համագործակցության նոր սկիզբ ենք նախանշում», ընդգծել է երկրի ղեկավարը:

Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ իր երկրում Հայաստանի, հայ ժողովրդի հանդեպ շատ ջերմ վերաբերմունք կա: «Մեր ժողովուրդների միջեւ նաեւ ընդհանրություններ կան` մենք ամեն ինչ ստեղծում ենք սեփական ինտելեկտով, սեփական ուժերով ու համառ աշխատանքի շնորհիվ», շեշտել է բելառուս գիտնականը:

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրներում գիտության զարգացման հեռանկարների մասին: Հայաստանի ու Բելառուսի ԳԱԱ ղեկավարները նշել են, որ ստորագրված փաստաթուղթը երկու երկրների գիտական շրջանակների համար փոխգործակցության նոր հնարավորություններ է ստեղծում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4