Ի տարբերություն փորձառու Հակոբյանի, Ռուսաստանի Կիրիշի քաղաքում վերելքով է հանդես գալիս Հայաստանի ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: 8-րդ տուրում նա նոր հաղթանակ տարավՙ առավելության հասնելով Ալեքսանդր Գանիչեւի նկատմամբ: Սամվելը վաստակեց 5,5 միավոր եւ տեղափոխվեց 2-րդ հորիզոնական:
Առաջատարը 7 միավոր վաստակած Յարոսլավ Ժերեբուխն է, որը հաղթեց Ալինա Կաշլինսկայային: 5-ական միավոր են վաստակել Վլադիմիր Բելոուսն ու Շալմալի Սետուրամանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ