«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2010-05-15 | #90, 2010-05-18 | #91, 2010-05-19


ԴԱՎԻԹԸ 6 ՏԱՐԵԿԱՆ Է

Դավիթը 6 տարեկան է: Նա ծնվել է սրտի բնական արատով եւ մեկ անգամ արդեն վիրահատվել է մեզ մոտ` Երեւանում: Երկրորդ` շատ ավելի բարդ վիրահատության ռիսկը Երեւանի կլինիկայում կատարելու դեպքում հաջողության ռիսկը չափազանց մեծ է, եւ անհրաժեշտ է այդ վիրահատությանը կատարել հենց այդ վիրահատության փորձը ունեցող կլինիկայում: Այդպիսիք կան, օրինակ, Ֆրանսիայում, որտեղից վիրահատության նախնական համաձայնություն տրվել է արդեն: Սակայն վիրահատության համար ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ:

Սիրելի անծանոթ բարեկամ, եթե գիտեք կամ պատկերացնում եք, թե ինչ ասել է, երբ անհրաժեշտ է վճարել ոչ թե ապրելու պայմանների, այլ հենց ուղղակի ԱՊՐԵԼՈՒ համար, ապա խնդրում ենք Ձեզ, օգնեք Դավիթին` առողջ սիրտ ունենալու: Եթե մտահոգվեք, որ օգնելու Ձեր մեծ ցանկության համեմատ փոքր են Ձեր նյութական հնարավորությունները, խնդրում ենք հիշեք, որ Ձեզ նման մեկ այլ բարի մարդու, բազմաթիվ բարի մարդկանց ցուցաբերած փոքր օգնությունների հետ այն արդեն մեծ կլինի, եւ արդյունքում տղայի կյանքը փրկված կլինի:

Մայրական սրտի շնորհակալությամբ ու Դավիթի բազմաթիվ մեծ ու փոքրիկ բարեկամների անսահման երախտագիտությամբ նախապես շնորհակալություն ենք հայտնում յուրաքանչյուրին, ով կցանկանա օգնել երեխային, եւ հայտնում ենք անհրաժեշտ տվյալները.

HSBC Բանկ Հայաստան

Դավիթ Խաչատրյան

AMD 21700 001-126531-001

USD 21700 001-126531-101

EUR 21700 001-126531-102

CORRESPONDENT BANK

HSBC Bank plc

SWIFT address: MIDLGB22

IBAN: GB52MIDL40051539024668

Հեռախոսՙ 0374 94 481633 (Շողեր)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4