Կարճամետրաժների մրցանակըՙ Սերժ Ավետիքյանին
Կաննում միջազգային կինոփառատոնն ավարտվել է թաիլանդցի բեմադրիչ Ապիչատպոնգ Վիրասետակուլի հաղթանակով: Թիմ Բարթոնի գլխավորած ժյուրին թաիլանդցուն է շնորհել գլխավոր մրցանակըՙ Արմավենու ոսկե ճյուղը, բարձր գնահատելով նրա խոհական ֆիլմը: Վերջինս կոչվում է «Քեռի Բունմին, որը կարողանում էր վերհիշալ իր անցած կյանքերը»:
Լավագույն ռեժիսորական աշխատանք է ճանաչվել Մաթյո Ամալտիկի «Ճամփորդություն» ֆիլմը: Փառատոնի Մեծ մրցանակը շնորհվել է Քսավիե Բովուայինՙ «Մարդկանց եւ աստվածների մասին» ֆիլմի համար (Աֆրիկայի քրիստոնեական վանքերից մեկի մասին է): «Հատուկ հայացք» անվանակարգում հաղթել է բեմադրիչ Հոն Սանգսուի «Հա հա հա» ֆիլմը:
Կարճամետրաժ ֆիլմերի շարքում առաջին տեղ է գրավել ֆրանսահայ դերասան-բեմադրիչ Սերժ Ավետիքյանի «Շների պատմությունը» ֆիլմը:
Լավագույն դերասանի համար նախատեսված մրցանակը կիսել են իսպանացի Խավիեր Բարդեմը եւ իտալացի Էլիո Ջերմանոն: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ժյուլիետ Բինոշը, որն արվեստի գործերի անհաջողակ վաճառողի դեր է կատարում իրանցի Աբբաս Կիառոստամիի «Վավերացված պատճեն» ֆիլմում:
«Լավագույն սցենար» մրցանակը շնորհվել է հարավկորեացի Չան Դոն Լիի «Պոեզիա» ֆիլմին, «Ոսկե կինոխցիկը»ՙ մեքսիկացի Մայլք Ռոուի «Նահանջ տարի» ֆիլմին:
Փառատոնի ժյուրիի մրցանակին արժանացել է չադցի բեմադրիչ մահամար Սալեհ Հարունի «Ճչացող մարդը» ֆիլմը: Նիկիտա Միխալկովի «Արեւից հոգնածները-2» ֆիլմը որեւէ մրցանակ չի ստացել:
Պ. Ք.
Նկար 1. Սերժ Ավետիքյան
Նկար 2. Ապիչատպոնգ Վիրասետակուլ
Նկար 3. Ժյուլիետ Բինոշ