«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2010-05-27 | #98, 2010-05-28 | #99, 2010-06-01


ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՆԱԽԱՏԵՍՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 26-28-ը Լայպցիգում (Գերմանիա) տեղի է ունեցել տրանսպորտի միջազգային համագումար, որին մասնակցել են ավելի քան 53 պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, համագումարի շրջանակներում Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության, Բուլղարիայի Հանրապետության, Բելառուսի եւ Ուկրաինայի իր գործընկերների հետ: Մասնավորապես, Բուլղարիայի եւ Ուկրաինայի տրանսպորտի նախարարների հետ Մանուկ Վարդանյանը քննարկել է նոր, թույլտվություններ չնախատեսող, միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին միջկառավարական համաձայնագիր կնքելու հնարավորության հարցը: Բուլղարիայի տրանսպորտի նախարարի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստն անցկացնել այս տարվա սեպտեմբերի 9-10 Երեւանում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4