«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2010-06-02 | #101, 2010-06-03 | #102, 2010-06-04


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՅՑՆ ԱՐԴԵՆ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

ՀԱԿ-ը պաշտոնապես հաստատել է տեղեկատվությունը, որ Հայ ազգային կոնգրեսը Ռոբերտ Քոչարյանի դեմ հայցն արդեն ուղարկել է Հաագայի միջազգային քրեական դատարան: Տեքստը բաղկացած է 280 էջից, իսկ դրան կցված փաստաթղթերը կազմում են ավելի քան 4 հազար 500 էջ: Դրանց թվում են նաեւ ներկայումս Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում քննվող ավելի քան 40 գործերի մասին մանրամասն տեղեկությունները: Բացի փաստաթղթերից, հայցին կցված են հսկայական քանակությամբ տեսաձայնագրություններ, վկայություններ եւ այլն: Նշված փաստաթղթերն ու տեսաձայնագրությունները վերաբերում են ոչ միայն 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած, այլեւ Քոչարյանի իշխանության տարիներին կատարված մի շարք աղմկոտ սպանություններին, Երեւանի կենտրոնի բնակիչներին իրենց տներից բռնի տեղահանելու եւ բազմաթիվ այլ փաստերի:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4