«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2010-06-02 | #101, 2010-06-03 | #102, 2010-06-04


ԼՂՀ-Ն ՃԱՆԱՉԵԼՈՒ ՕՐԵՆՔՆ ԷԼԻ ԴՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՉԱՐԺԱՆԱՑԱՎ

Երեկ Ազգային ժողովի արտաքին հարբերությունների հանձնաժողովը քննարկեց «Ժառանգություն» խմբակցության հեղինակած «ԼՂՀ-ն ճանաչելու մասին» օրենքի նախագիծը եւ դրական եզրակացություն չտվեց: Խնբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ներկայացրեց այժմ ԼՂ-ի շուրջը ստեղծված վիճակը, որը, նրա կարծիքով, առնվազն սպառնալիքներով արտահայտվողների առումով կարելի էր կանխել` ժամանակին ԱԺ օրակարգ մտցնելով իրենց կողմից բազմիցս ներկայացված օրինագիծը: Հանձնաժողովը 5 «դեմ», 2 «կողմ», 1 «ձեռնպահ» ձայնով հերթական անգամ դրական եզրակացություն չտվեց այդ օրինագծին: Սակայն նախագծի հեղինակները որոշել են չպարտվել, եւ այսօր խմբակցության նիստում օրինագծի քննարկումն արտահերթ կճանաչեն: Այս դեպքում ԱԺ կանոնակարգ-օրենքը նախատեսում է արտահերթ ընթացակարգով հարցի քննարկում լիագումար նիստում, ինչն ամենայն հավանականությամբ տեղի կունենա արդեն աշնանային նստաշրջանի սկզբի նիստերում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4