«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2010-06-02 | #101, 2010-06-03 | #102, 2010-06-04


ԼԵԶՎԻ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ ԷԼ ԵՆ ԴԵՄ

Կառավարությունը Ազգային ժողովին է ներկայացրել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նոր տարբերակ, որի վերաբերյալ ՀՅԴ խմբակցությունն ու ՀՅԴ գերագույն մարմինը համատեղ քննարկում են կազմակերպել եւ որոշել դեմ քվեարկել այդ նոր, փոփոխված տարբերակին: Ըստ ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանի ` օրինագծում սկզբունքային փոփոխություններ չեն եղել, եւ առկա մտահոգությունները ի չիք չեն դարձել: Այս նոր տարբերակը նույն կերպ ական է մեր ազգային անվտանգության, լեզվի ու լեզվամտածողության դեմ. մայրենին անսակարկելի արժեք է, այլ ոչ թե մրցակցային առավելություն, ինչպես կառավարության ներկայացրած օրենքում է, իսկ մրցակցային պետք է լինի կրթական համակարգը: ՀՅԴ-ն խորհրդարանական լսումներ է առաջարկում այս թեմայով:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4