«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2010-06-02 | #101, 2010-06-03 | #102, 2010-06-04


89-ԱՄՅԱ ԱՐԱՄԱՅԻՍ ՆԱԶԱՐՈՎԸ ՈՐԴԻ Է ՈՒՆԵՑԵԼ

Հայրենական պատերազմի վետերան Արամայիս Նազարովը, որն ապրում է Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում, որդի է ունեցել: Նրա կինըՙ 35-ամյա Եվգենիան, քաղաքի ծննդատանը լույս աշխարհ է բերել Արտյոմին: Բժիշկները նշել են, որ ծննդաբերությունը անցել է առանց բարդությունների, նորածինը առողջական խնդիր չունի: Ծննդատան գլխավոր բժիշկ Միխայիլ Կորոլչուկը նշել է, որ սա իրենց պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ծնողների տարիքային տարբերությունը 54 տարի է: Նա ավելացրել է, որ երջանիկ հայրիկը հերթապահում է ծննդատան պատուհանների առջեւ եւ ամեն օր մի քանի անգամ խնդրում է կնոջը` ցույց տալ երեխային:

Եվգենիան Արամայիս Նազարովի երկրորդ կինն է, առաջին ամուսնությունից Արամայիսն ունի տղա եւ աղջիկ: Նորածին Արտյոմի եղբայրը 61 տարեկան է, իսկ քույրը` 50:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4