Ճանապարհային ոստիկանությունը մշտական անշարժ ծառայություն կարող է իրականացնել Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի, Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկների մոտ, Ֆրանսիայի հրապարակում, Նալբանդյան փողոցում` ՀՀ ոստիկանության շենքի մոտ, եւ Հանրապետության հրապարակում: Այս մասին երեկ որոշում է ընդունել Հայաստանի կառավարությունը: Խնդրին անդրադառնալով, վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ բազմաթիվ բողոքներ, այդ թվում` զբոսաշրջիկներից, ստացվել են Հանրապետության հրապարակում ավտոմեքենաների ազդանշանների կիրառմամբ անցկացվող միջոցառումների, մասնավորապես` հարսանյաց հանդեսների վերաբերյալ: Նա նաեւ անհրաժեշտ համարեց դիմել երեւանցիներին, որ հրաժարվեն այդ ավանդույթից:
Ա. Մ.