«Մենք դատապարտում ենք Իսրայելի հարձակումը հումանիտար օգնություն տանող միջազգային նավատորմի վրա: Դա անթույլատրելի արարք է», այսպես արտահայտվել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը: Իսկ հակաիսրայելական տրամադրություններն արդեն լրիվ ներթափանցել են Ադրբեջան: Մի երկրում, որը դեռ երեկ «բարեկամություն» էր խաղում Իսրայելի հետ, հունիսի 4-ին այրել են նույն Իսրայելի դրոշը: Հավաքված բազմահազար ցուցարարները պահանջել են բոլոր մուսուլմանական երկրներից մեկ բռունցք դառնալ եւ վճռական խոսք ասել` հանուն պաղեստինցիների... ինքնորոշման իրավունքի: «Պատժել հանցագործներին», «Իսրայել` ներողություն խնդրիր», «Թուրքիա, մենք քեզ հետ ենք», «Մահ` Ամերիկային» կարգախոսներով հավաքված ամբոխն այրել է ոչ միայն Իսրայելի, այլեւ ԱՄՆ-ի եւ Հայաստանի դրոշները: Իհարկե, ինչպե՞ս կարող է Բաքվում անցկացվել «դրոշայրում» առանց հայկական եռագույնի:
Հ. Ա.